Գաղտնիության qաղաքականություն


Սույն գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:

Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է www.brighthouse.am կայքի օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:

Սույն գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և «Բրայթ Հաուս» ընկերության կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:

Սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք չեք կարող օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:



  1. Անձնական տվյալներ



Դուք կարող եք օգտվել մեր կայքից առանց գրանցվելու։ Անձնական տեղեկությունները հավաքագրվում են կամ ստացվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր առցանց օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը:



  1. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները



Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`



  1. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը



Ընկերությունը կիրառում է պատշաճ էլեկտրոնային և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չեն տրամադրվի երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար:



  1. Գործող օրենք և իրավասություն



Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս՝ Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, համաձայնության չգալու դեպքում վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:



  1. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն



Ընկերությունն իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն գաղտնիության քաղաքականության մեջ: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլեկտրոնային փոստի հասցեով:

Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները: